Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին զայրացրել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի աշուղական արվեստի պետական թանգարանում կախված քարտեզների վրա միայն հայկական տեղանուններ է հայտնաբերել:
Թանգարանի բացման ընթացքում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Իլհամ Ալիևը, չհամակերպվելով այն մտքի հետ, որ Ուրարտու թագավորության ժամանակաշրջանում Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել, պահանջել է քարտեզի վրա ավելացնել նաև ադրբեջանական իբր հնագույն քաղաքների անվանումները:
Ադրբեջանի նախագահը Թովուզի շրջանում գտնվող թանգարանի տնօրենին հրահանգել է նաև հայկական Դիլիջան, Սևան, Հրազդան և մի շարք այլ անվանումները փոխարինել ադրբեջանականով: