
«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալից հայտնի երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը սոցցանցում բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, այլեւ իր նախասիրություններով, հետաքրքիր կերպարներով, հանգստի ժամանակ արված կադրերով։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա առանց շպարի է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհու հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Տիկնիկ», «Քնքշություն», «Նրբություն», «Սիրուն», «Գեղեցկուհի»։