
Նազենի Հովհաննիսյանը հրավիրում է ներկա լինելու «Հավատքի ուժը» իրապատում ֆիլմի առաջնադիտմանը։
Ֆիլմը իրականացրել են «Աստվածամոր տուն» հիմնադրամն ու «HK productions» ընկերությունը։
Մարտի 10-ին՝ ժամը 17.00-ին, Մոսկվա կինոթատրոնի նախասրահում նախատեսվում է մամուլի ասուլիս՝ հանդիպում ֆիլմի հեղինակի եւ ստեղծագործական խմբի հետ։ Ժամը 18.00-ին կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա «Հավատքի ուժը» ֆիլմաշարի առաջին ֆիլմի ցուցադրությունը։