COVID-19 կլորոնավիրուսը կարող է օդի մեջ պահպանվել մինչեւ 30 րոպե. հետազոտություն
Advertisement 1000 x 90

COVID-19 կլորոնավիրուսը կարող է օդի մեջ պահպանվել մինչեւ 30 րոպե. հետազոտություն

COVID-19 նոր կորոնավիրուսը կարող է փակ օդափոխվող տարածքում օդի մեջ պահպանվել 30 րոպեից ոչ պակաս եւ տեղաշարժվել մինչեւ 4,5 մետր տարածությամբ: Սա «անվտանգ տարածությունից» ավելին է, ինչի մասին ասում են մասնագետները (մինչեւ 2 մետր): Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որն անցկացրել է չինացի համաճարակաբանների խումբը:

South China Morning Post-ը հայտնում է, որ Հունան նահանգի գիտնականներն ուսումնասիրել են հեռագնա ավտոբուսի մեջ կորոնավիրուսի տարածման կոնկրետ դեպքը, որով առանց դիմակի ուղեւորվել է վարակված չինացին: Ուղեւորության ժամանակ նա վարակել է սրահի տարբեր տեղերում նստած 7 ուղեւորի, այդ թվում՝ զույգի, որը նրանից 6 շարք կամ 4,5 մետր հեռավորությամբ էր նստած: Ավելին՝ վիրուսը փոխանցվել է նաեւ հաջորդ երթուղու ուղեւորի, որն ավտոբուս է նստել արդեն այլ խմբի կազմում 30 րոպե հետո այն բանից, երբ նախորդն իջել է, ինչը հաստատում է, որ վիրուսը կարող է օդի մեջ պահպանվել 30 րոպեից ավելի:

Գիտնականները նաեւ պարզել են, որ նոր կորոնավիրուսը կարող է մի քանի օր պահպանվել մակերեւույթին, որի վրա վարակված մարդու շնչուղիներից կաթիլներ են հայտնվել հազալիս կամ փռշտալիս: Այն, թե ինֆեկցիան որքան երկար կարող է շարունակել գոյություն ունենալ արտաքին միջավայրում, կախված է նյութի ջերմաստիճանից կամ տեսակից, որի վրա կաթիլները հայտնվել են: Օրինակ՝ Ցելսիուսի 37 աստիճանի դեպքում վիրուսը կարող է ապակու, գործվածքի, մետաղի, պլասմասայի կամ թղթի մակերեւույթին ակտիվ մնալ 2-3 օր:

med.news.am