Իսպանացի բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի աշխատանքին: Այդ մասին գրել Է La Vanguardia թերթը:
Ցանկը գլխավորել Է սխտորը, որը համարվում Է բնական հակամանրէական, հակավիրուսային եւ հակասնկային միջոց: Դրան հաջորդում են նուշը, որը հարուստ է E վիտամինով, եւ հապալասը, որը պաշտպանում Է շնչուղիները: Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որն արգելակում Է մրսածության ժամանակ լորձի առաջացմանը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ եւ վիտամիններ, միներալներ եւ հակաօքսիդիչներ եւ բջջանյութ պարունակող բրոկոլի:
Ցանկում տեղ են գտել նաեւ սնկերը, մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները եւ ոստրեները:
Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են կոճապղպեղը եւ քրքումը, ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը եւ կեֆիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: