Այս օրերին, երբ բոլորին հորդորվում է մնալ տանը՝ տարատեսակ վիրուսներից խուսափելու եւ դրանք չտարածելու համար, վատ չէր լինի առօրյան հագեցնել հետաքրքիր ֆիլմերով: NEWS.am STYLE-ը շարունակում է «Կինոյի մասին» խորագիրը, որի շրջանակում հայտնիներից փորձում ենք պարզել՝ որոնք են իրենց ամենասիրելի 5 ֆիլմերը:
Այս շաբաթ զրուցել ենք հաղորդավար Արման Մարգարյանի հետ:
Նա նշեց, որ ֆիլմեր հաճախ է դիտում, հիմնականում՝ որդու հետ: Հաղորդավարի վերջին դիտած ֆիլմը Գայ Ռիչիի «Ջենթլմեններ»-ն է` նոր ժապավեններից, իսկ սիրելի կինոնկարներից վերանայել է Տարանտինոյի «Ջանգոն ազատված» ֆիլմը:
Սիրած ռեժիսորների շարքում հաղորդավարը, բնականաբար, նշեց Գայ Ռիչիին, Քվենտին Տարանտիոյին եւ Ռոբերտ Ռոդրիգեսին:
Ահա, թե որ 5 ֆիլմերն է առանձնացրել Արման Մարգարյանը:
«Թակելով երկնքի դուռը»/Knockin’ On Heaven’s Door
Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Մարտինն ու Ռուդին, հանդիպում են հիվանդանոցում: Պարզելով, որ անբուժելի հիվանդություն ունեն՝ հերոսները որոշում են փախչել այնտեղից եւ փորձել վայելել կյանքի վերջին օրերը, տեսնել ծովը… Նրանց փոխուստից էլ բխում են ֆիլմի հետագա գործողություններն ու արկածները:
«Խաղաքարտեր, փողեր, երկու ատրճանակ»/Lock, Stock and Two Smoking Barrels
Ֆիլմի գլխավոր հերոսները 4 երիտասարդ են, որոնք 25 հազար ֆունտ են հավաքում, որպեսզի նրանցից մեկը կարողանա թղթղախաղով հաղթել հմուտ խաղացող եւ հանցագործ Հարիին: Փոխարենը տղան խոշոր պարտություն է կրում, իսկ պարտքը վճարելու համար նրան տրվում է մեկ շաբաթ ժամանակ:
The Doors
Ֆիլմը ամերիկացի հայտնի երաժիշտ Ջիմ Մորիսի եւ նրա լեգենդար՝ The Doors խմբի եւ դրա հաջողության մասին է:
«Պատը»/The Wall
Ֆիլմը երկու ամերիկացի զինվորականների մասին է, որոնք ընկնում են հակառակորդ դիպուկահարի ծուղակը:
«Մեծ խաղագումար»/Snatch
Չորսմատանի Ֆրենկին պետք է գողացված ադամանդը Անգլիայից տեղափոխեր ԱՄՆ: Բայց փոխարենը հերոսը հայտնվում է մի շարք անհաջողությունների կիզակետում:
Սյունե Առաքելյան
Ավելի մանրամասն՝ news.am