Երբեմն կնոջ կյանքում հայտնվում է շատ ուժեղ տղամարդ` հզոր արևային էներգետիկայով: Եվ նրան հեշտ է զգալ անգամ թիկունքով: Նրան ամբողջովին արձագանքում է կնոջ մարմինը, նրա մտքերը հանգստանում են:
Այդպիսի տղամարդու կողքին նույնիսկ կտրուկ բնավորություն ունեցող ամենաակտիվ կինը փոքրիկ թռչնակ է դառնում: Նրա մեջ հանկարծ արթնանում է կանացի որակների մի փունջ, նա հանկարծ ուզում է կերակուր պատրաստել այդ տղամարդու համար, տունը հավաքել, սպասել նրան աշխատանքից, և միգուցե առաջին անգամ նրա մարմինը հստակ ազդանշան է տալիս, որ ինքը երեխա է ուզում այդ տղամարդուց:
Սովորաբար հենց այդ տղամարդու հետ է նա սկսում հասկանալ իսկական սեքսուալ մերձեցման վայելքը: Նա ամեն ինչ առանձնահատուկ կերպով վառ ու ուժեղ է զգում, կանացիությունը նրա մեջ արթնանում է հորմոնալ մակարդակում: Նրա դուր են գալիս իր տղամարդու բույրը, մարմինը, նրա հայացքն ու ձայնը:
Նրա կողքին կինն իրեն կարող է հիմարիկ ու թույլ զգալ, բայց դա նրան բոլորովին չի շփոթեցնում, այլ, ընդհակառակը, ստիպում է ժպտալ ու գիտակցել, թե ինչ հրաշալի բան է երբեմն թույլ լինելը:
Նրա կողքին այդ կինը չի ուզում վիճել, ապացուցել, նրա հետ մրցել ինտելեկտով, նա կյանքում առաջին անգամ ուզում է ենթարկվել:
Կինն այդ հարաբերություններում սկսում է ծաղկել` գիտակցելով այդ տղամարդու ուժը: Նա սկսում է նրան սիրել ոչ թե գլխով, այլ իր կանացի ողջ էությամբ: Ընդ որում, արտաքինից նա բոլորովին էլ այդ կնոջ տիպաժը կարող է չլինել, լրիվ ուրիշ լինել, քան իր պատկերացումներն են հոգևոր զարգացման, ինտելեկտի մակարդակի մասին: Միգուցե նա գեղեցիկ չլինի, բայց առնական, ուժեղ ու վճռական, որի կողքին նրա սիրտը սեր է տենչում:
Իսկ հետո կանանց մեծ մասը միևնույն սխալն է գործում: Նրանք սկսում են հարմարվել այդ տղամարդուն, փորձել գոհացնել նրան: Նրանք սիրահարվում են մինչև ականջների ծայրը:
Կինն ամեն ինչի է ունակ, միայն թե պահի նրան: Նա զգում է, որ ներքուստ պատրաստ չէ այդպիսի հարաբերությունների, և նա սկսում է այդ բացը լրացնել արտաքին ինքնակատարելագործմամբ, քանի որ կորցնելը սարսափելի է:
Եվ այստեղ սկսում են գերջանքեր գործադրել լավագույնը լինելու, այսինքն` նրան արժանի լինելու համար, ինչը տղամարդուն ավելի ու ավելի է հեռացնում, և ի վերջո, նա հեռանում է:
Շատ դեպքերում այդպիսի տղամարդիկ հայտնվում են կնոջ կյանքում ու հեռանում, որ նրան ցույց տան, թե նա դեռ որքան անպատրաստ է ուժեղ ու հասուն հարաբերությունների համար: Նրան ստրկուհի կամ աղախին չէ պետք, այլ կին, ով իր սիրով կլցնի, և ում նա կլցնի իր սիրով:
Նրա հեռանալուց հետո մնում է այլ իրականություն վերադառնալու անտանելի ցավը, ուր դու քեզ այլևս 100 տոկոսով կին չես զգում, ուր այլևս չկան այդ ուժեղ ձեռքերն ու վստահ հայացքը:
Այժմ կինն ամեն ինչ անում է, որ հեռանա այդ ցավից: Բայց ավելի լավ է ողջ կյանքում ապրել քեզ առաջ մղող ցավով, քան առանց ցավի, բայց և առանց սիրո:
Հենց այդպիսի տղամարդն է կնոջ կյանքում լինում սիրո ու զարգացման ամենահզոր դասը տվողը:
Այդպիսի տղամարդը գալիս ու կնոջը ցույց է տալիս, թե որքան կանացի նա կարող է լինել, որքան սեր կա նրա մեջ:
Չէ՞ որ հենց նրան է կինը սկսում սիրել իրենց շփման առաջին իսկ օրվանից: Հենց նրա նկատմամբ կինը կիրք է զգում, այլ սիրահարվածություն, իսկ սերը նա զգում է իր ողջ էությամբ:
Ահա թե ինչու է այդքան ցավոտ, երբ նա հեռանում է:
Եթե ձեր կյանքում եղել է կամ կա այդպիսի տղամարդ, ապա ձեր բախտը և բերել է, և չի բերել միաժամանակ:
Ձեր բախտը բերել է, քանի որ քիչ մարդիկ են կյանքում բախվում իսկական սիրո հետ, իսկ ձեզ տրված է եղել սիրել իսկապես, խորը, ողջ սրտով, կանացի ողջ էությամբ, մարմնի յուրաքանչյուր բջիջով: Իսկ երբ կինը սիրում է, նրա համար անհնարին ոչինչ չկա: Այդ սերը նրա կյանքն իմաստով է լցնում: Եվ այդ սերը նա զգում է իր ողջ կյանքում:
Մյուս կողմից, ձեր բախտը չի բերել, քանի որ այդ տղամարդու հետ ձեզ կուղեկցեն ամենաուժեղ սթրեսները:
Իսկ յուրաքանչյուր նոր էներգետիկ անցում միշտ ցավ է, ճգնաժամ ու դեպրեսիա:
Ամեն անգամ դուք կկապվեք նրան, բայց նրան կխլեն ձեզնից:
Ձեզ անդադար կսովորեցնեն ապրել երջանիկ ու ազատ, առանց կապվելու:
Ձեզ կսովորեցնեն էմոցիոնալ հասունության ու առանց պայմանականությունների սիրո:
Բայց այդ հարաբերությունների մեջ ունեցած երջանկությունը չի համեմատվի կյանքում ունեցած որևէ զգացողության ու ապրումի հետ, այն սերը, որը կլցնի ձեր սիրտը, ձեր կյանքը կդարձնի իմաստով լի:
Այդ տղամարդը ձեզ սովորեցնում է կին լինել:
Եթե դուք ուզում եք նրա հետ լինել, դուք չպետք է ձեզ զոհեք նրա համար: Պետք է ինքներդ ձեր մեջ բացահայտեք սերը ու դրայվի զգացողությունը կյանքից, ներքին երջանկությունը:
Դուք պետք է կին դառնաք այդ բառի ամենալիարժեք իմաստով, իսկական, զգացող, զգացմունքային ու բաց թողնել իմացող կին:
Եթե ձեր կյանքում այդպիսի տղամարդ է եղել`
- Սովորեք շնորհակալ լինել նրան: Նա ձեզ շատ բան է սովորեցրել, թող որ ցավի միջով, բայց նա ձեզ հասուն կին է դարձրել:
- Մի մտածեք նրա մասին ու մի աշխատեք մոռանալ: Երբ դուք սովորեք երջանիկ լինել, ցավն ինքն իրեն կանցնի, իսկ նրա հետ հարաբերությունները կանցնեն բոլորովին այլ մակարդակ կամ կդադարեն ձեզ անհանգստացնել։
- Բաց թողեք ցավը ու թույլ տվեք, որ սերը կրկին լցնի ձեր էությունը:
Մենք հարաբերությունների մեջ ենք մտնում ոչ թե մարդկանց պատճառով, այլ էներգետիկայի ու այն վիճակների համար, որ մենք ապրում ենք նրանց կողքին:
Ապրեք սիրո ու շնորհակալ լինելու զգացողությամբ, մնացածը կարգի կընկնի:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը