Տոքսիկ ընկերները՝ համաձայն Կենդանակերպի նշանների
Advertisement 1000 x 90

Տոքսիկ ընկերները՝ համաձայն Կենդանակերպի նշանների

Կարիճ

Աշխարհում այնքան էլ շատ մարդիկ գոյություն չունեն, որոնք կնմանվեն Կարիճին, երբ զայրացած լինեն։ Բայց առանց պատճառի նա ամեն դեպքում չի զայրանա։ Եթե դու շփվում ես այնպիսի կոպիտ, քմահաճ մարդու հետ, ով գիտի, թե որտեղ խփել, որ ավելի ցավոտ լինի, ու խփում է այնպես, որ ցավը մինչև ոսկորներն է հասնում, փորձիր խոսել քո զգացմունքների մասին։ Բայց ինչ էլ որ անես, մի խաբիր նրան։ Նա միանգամից կհասկանա, ու քեզ համար միայն վատ կլինի։

Աղեղնավոր

Նրա մոտ առանձնապես տոքսիկ բնավորություն չի նկատվում։ Ավելի շուտ նա ինքն իրեն կվնասի, քան մեկ ուրիշի։ Նրա հետ շփվելիս աշխատիր ձևեր չթափել ու գլուխ չգովել։ Աղեղնավորն ամենաշատը գնահատում է անկախությունը։ Աշխատիր չներգրավվել հարաբերությունները պարզելու դրամատիկ իրադարձությունների մեջ, և դու կկարողանաս խուսափել նրա կողմից քեզ հղվող մեղադրանքներից։

Այծեղջյուր

Ափերից դուրս եկած Այծեղջյուրի ամենավատ գիծն այն է, որ նա ընդհանրապես հաշվի չի առնի քո կարծիքը։ Նրա գլխում իր բոլոր գործողություններն ու բառերը տրամաբանական են, մտածված ու կշռադատված։ Դրա համար էլ նրա հետ ծանր է գործ ունենալը։ Նրա հետ փոխհարաբերվելիս ափերից դուրս չգալու համար պարզապես աշխատիր խուսափել վեճերից։ Այդ ճակատամարտը, միևնույն է, չես հաղթի։ Ու նույնիսկ, եթե հաջողվեր էլ հաղթել, Այծեղջյուրը չէր փոխվի։

Դու միշտ ընտրություն ունես՝ արձագանքել իրավիճակին կամ հանգիստ, գիտակցված պատասխանել։ Ինքնաբերաբար արձագանքելու դեպքում կարելի է անհաջողության մատնվել, քանի որ դա վախի կամ կատաղության հետևանք է։ Իսկ եթե դու ինքդ քեզ ժամանակ ես տալիս ամեն բան վերաիմաստավորելու համար, ապա դու առավել հասկանալի ու կոնկրետ ես գործում։

Ջրհոս

Ա՛խ այս էքսցենտրիկ Ջրհոսը։ Բայց, այնուամենայնիվ, մի անհանգստացիր. Սկանդալ չի լինի։ Եթե այն հասունանում է, ամուր եղիր ու պնդիր քո դիրքորոշումը։ Ջրհոսը չի փոխվի, բայց տեսնելով հաշտության եզրեր գտնելու քո փորձը ու այն որպես հարձակում գնահատելով՝ ուրախությամբ կանհետանա քո ճանապարհից։

Ձկներ

Դու կզարմանաս, բայց Ձկների հետ զայրույթի պահին ավելի լավ է առհասարակ գործ չունենալ։ Հազիվ թե դու ավելի վտանգավոր մեկին հանդիպած լինես, քան նրանք են։ Նրանք կարող են լինել պարզապես անհավանականորեն վրեժխնդիր ու դաժան։ Շատերը Ձկներին բնորոշում են՝ որպես այնպիսի մարդու, ով ավելի շուտ իրեն կվնասի, քան կվիրավորի ուրիշի զգացմունքները։ Բայց նրանք հայտնի են նաև իրենց պասիվ ագրեսիայով, բայց միայն այն ժամանակ, երբ իրենց նեղացրել են ու ցավեցրել։ Այնպես որ, եթե քո Ձուկ-ընկերը հանկարծ բախման է գնում, ապա դու հավանաբար նրան շատ ուժգին ես նեղացրել։ Հարցրու, թե ինչ ես արել, որ նա նեղացել է։ Եվ դա կարող է չեզոքացնել կոնֆլիկտը։

Խոյ

Դե ինչ, մի բան պարզ է հաստատ։ Երբ Խոյն այրվում է կատաղությունից, ապա դա բոլորն են տեսնում։ Եվ այդ կրակը նրան մեկուսացնում է մարդկանցից։ Բայց պատահում է այնպես, որ նրանց այդպիսի վարքագիծն անհավանականորեն ձգող է դառնում որոշ մարդկանց համար։ Մի եղիր նրանցից մեկը, այլապես ռիսկի ես դիմում բոլորովին էլ ոչ հաճելի բառեր լսել։ Փոթորկից հեռու մնա, եթե չես ուզում հարվածի տակ ընկնել։

Ցուլ

Ինքնահռչակ դատավոր. Դատում է բոլորին ու յուրաքանչյուրին՝ ինչպես կատաղած ցուլ պոզահարելով բոլորին։ Եվ եթե դու նույնիսկ ասես, որ քեզ դա դուր չի գալիս, ու քեզ դրանից լավ չես զգում, ապա հազիվ թե նա քեզ լսի։ Փորձիր նրան համոզել իրեն դնել քո տեղում, ու հնարավոր է՝ դա ինչ-որ բան կփոխի։ Խփիր նրան իր իսկ զենքով։ Իսկ դու ի՞նչ ունես կորցնելու։ Ավելի վատ արդեն հաստատ չի լինի։

Երկվորյակներ

Երկվորյակների հետ շփման բարդությունը նրանց երկվությունն է, և դու երբեք չես կարող կռահել, թե նա ինչ կանի։ Հենց որ դու կզգաս, որ այլևս չես կարողանում տանել նրա կծու ակնարկները և կոպիտ քննադատությունը, քանի որ դու չես համապատասխանում նրա չափորոշիչներին, որին ինքն էլ չի համապատասխանում, նա անմիջապես կնահանջի ու շատ հմայիչ ու հանգիստ մարդ կդառնա։ Բայց չարժե ուրիշների հետ քննարկել նրա վարքագիծը։ Նրանք տանել չեն կարողանում բամբասանքները։ Իսկ եթե դու հանկարծ ամեն դեպքում դա անես, ապա նա կիմանա այդ մասին ու այնպես վրեժ կլուծի, որ կապշես։

Խեցգետին

Հավերժ նվնվացող Խեցգետնի տոքսիկ վարքագծի առանձնահատկությունն այն է, որ նրանց նվնվոցի պատճառն անընդհատ ուշադրություն պահանջելն է։ Եվ հուսահատության այսպիսի մակարդակի կարող են հասնել միայն Ձկները։ Նրանք դրականորեն են արձագանքում հոգատարությանը։ Բայց դրա պատճառով կարող են ընկնել խորը դեպրեսիայի մեջ։ Նրան հասկացրու, որ նա կարող է իր հույսը քեզ վրա դնել։ Բայց նա պետք է փորձի ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել։ Տարբերություն կա ամեն դեպքում ընկերոջ ու դայակի միջև։

Առյուծ

Վառ ընդգծված «Ես»-ը հատկապես սուր է արտահայտվում տղամարդ Առյուծների մոտ։ Ոչ ոք չի հասել էմոցիոնալ անհասունության այդպիսի մակարդակի ինքնաերկրպագման հետևանքով։ Նույնիսկ Խոյը։ Եթե գործ ունես Առյուծի հետ, զգույշ ու նրբանկատ եղիր։ Հաճախ ողջ հարցը լուծվում է մի քանի հաճոյախոսություններով ու գրկախառնություններով։ Մի կողմ դիր քննադատությունը, թեկուզև կառուցողական, մինչև ավելի հարմար ու հանգիստ պահ լինի։ Կամ պարզապես հեռացիր։ Երբեմն չարժե այդքան նյարդեր քայքայել։

Կույս

Կույսի տոքսիկ կողմն իրեն ամենագետ ներկայացնելն է։ Եվ նրանք օգտագործում են ձեր ողջ կենսագրությունը, որ հրապարակայնորեն նվաստացնեն ձեզ ու ստիպեն ոչնչություն զգալ։ Դա նրանց անձնական եղանակն է՝ իրենց վիրավորած մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու։ Եվ ավելի լավ ու անվտանգ կլինի պարզապես հեռանալ, քան փորձել նրա դեմ պայքարել։ Բայց եթե ամբողջովին շփումից խուսափել հնարավոր չի լինի, ապա պատրաստ եղիր շարունակական ագրեսիվ հարձակումների։

Կշեռք

Որպես հավասարակշռության նշան՝ Կշեռքները միշտ խուսափում են կոնֆլիկտներից՝ չխոսելով իրենց հասցված վիրավորանքների մասին։ Բայց երբեմն, երբ չափազանց շատ բան է կուտակվում, նա պայթում է։ Բայց հանուն հարաբերությունների պահպանման՝ նրանց լռությունը չի գնահատվում, և հույսերը կրկին չեն արդարանում։ Եվ ինչ-որ պահի Կշեռքները դառնում են կենդանակերպի նշաններից, թերևս, ամենավտանգավորը։ Բայց նրանց անկայունությունը կարելի է օգտագործել սեփական հետաքրքրությունների համար ու հեռու մնալ, մինչ նրանք կհանգստանան։  Մեծ է հավանականությունը, որ այդ ժամանակ նրանք կփոխեն իրենց կարծիքը։ Եվ նրանց հետ անհամեմատ հեշտ կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը