Գիտնականներն ապացուցել են, որ ալկոհոլի չափավոր սպառումը և մի քանի ավելորդ կիլոգրամները երկարաձգում են կյանքը: Այս մասին հայտնում է УНН-ը՝ հղում անելով Իրվայնի կալիֆոռնիական համալսարանում անցկացվող ուսումնասիրությանը:
Փորձագետները 15 տարուց ավելի փորձ են անցկացրել 90-99 տարեկան 1700 մասնակիցների հետ: Պարզվել է, որ օրական մոտ երկու բաժակ գինու կամ գարեջրի սպառումը 18%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան հնարավորությունը:
Վաղ մահվան հավանականությունը ևս 3%-ով նվազեցնում է մի քանի ավելորդ կիլոգրամների առկայությունը, բայց ոչ ճարպակալումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը