Amazon-ը երկու շաբաթով դադարեցրել Է «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները Նոր Զելանդիայում: Այս որոշումը կապված Է այն միջոցների հետ, որոնք երկրում ձեռնարկվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Դրա հետ մեկտեղ սերիալի նկարահանման աշխատանքը վերսկսելու ստույգ ժամկետների մասին չի հաղորդվում: 2019 թվականի նոյեմբերին Amazon-ը սերիալ-պրիկվելը երկարացրել Է երկրորդ եթերաշրջանով, այդ մասին ասվել Է Variety-ի նյութում: Սերիալի մշակմամբ զբաղվում են Ջոն Դ.Փեյնը եւ Պատրիկ Մաք-Քեյը: Բրայան Քոգմանը, որն աշխատել Է «Գահերի խաղի» վրա, նշանակվել Է պրոդյուսեր-կոնսուլտանտ: Մի քանի սերիա կնկարահանի Խուան Անտոնիո Բայոնան՝ «Ապաստան», «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2» ֆիլմերի ռեժիսորը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: