
Խտացրած կաթը մանկության, անհոգության խորհրդանիշն է և պարզապես շատ համեղ քաղցրեղեն:
Ինչպես պատրաստել խտացրած կաթ:
Բաղադրիչները
Կաթ – 200 մլ
Շաքարի փոշի – 200 գ
Կարագ – 200 գ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ խառնել կաթը, շաքարի փոշին և կարագը:
Կաթսան դնել թույլ կրակի վրա և խառնել մինչև բաղադրիչների լրիվ հալվելը: Փրփուրի առաջացումը նշանն է այն բանի, որ խառնուրդը սկսում է եռալ:
Բարձրացնել կրակը և շարունակել եփել՝ անընդհատ խառնելով զանգվածը: Եթե զանգվածը սկսի չափից ավելի փրփրալ և բարձրանալ, մի փոքր իջեցնել կրակը:
Կարևոր է խտացրած կաթը եփել եռման պահից սկսած՝ ուղիղ 10 րոպե:
Եփելուց հետո կրակից վերցնել կաթսան և դնել սառը ջրի մեջ: Դա արվում է, որպեսզի խտացրած կաթը սառչի և պնդանա:
Լցնել խտացրած կաթը հարմար և, ամենակարևորը՝ չոր բանկայի մեջ: Ծածկել բանկան և պահպանել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը