
Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսն ու նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն որոշ ժամանակ կմնան տանը ինքնամեկուսացված: Այս մասին տեղեկացում է BBC-ն:
Թոմ Հենքսի ու նրա կնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել և նրանք գտնվում էին Ավստրալիայի հիվանդանոցում: Ավստրալիայում 63-ամյա դերասան Թոմ Հենքսը մասնացկում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
«Մենք մեզ զգում էինք մի փոքր հոգնած, ինչպես սովորական մրսածության ժամանակ, ունեցել ենք նաև մարմնի ցավեր: Ռիտայի մոտ եղել է դող, սակայն ընթացքում անցել է: Եղել է նաև ոչ բարձր ջերմություն»,- «Ինստագրամ»-ի իր էջում նշել է դերասանը:
Դերասանը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին: