Առողջության համար ամենավնասակար 5 սովորությունները
Advertisement 1000 x 90

Առողջության համար ամենավնասակար 5 սովորությունները

Ո՞ր սովորություններն են վնաս հասցնում մեր առողջությանը.

Քնատությունը 

Որոշ գիտնականներ պնդում են, որ քնատությունը նույնքան վտանգավոր է, որքան ծխելը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք օրական 7 ժամից քիչ են քնում, 30 տոկոսով ավելի շատ են հակված քաղցկեղով հիվանդանալու ռիսկի, քան նրանք, որոնք քնում են առնվազն 8 ժամ:

Կիսաֆաբրիկատները

Սննդի մեջ կիսաֆաբրիկատների օգտագործումը ևս մեկ վնասակար սովորություն է: Դրանց մեջ մեծ քանակությամբ աղ, համի ուժեղացուցիչներ և կոնսերվանտներ կան, և այդ նյութերը կարող են վնասել առողջությունը: Աղը, օրինակ, վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար:

Վտանգավոր են նաև նրբերշիկը, երշիկը, խոզապուխտը և այլն. դրանք ներառված են պոտենցիալ քաղցկեղածին հատկություններով մթերքների ցուցակում:

Քիչ շարժունակ կենսակերպը

Քիչ շարժունակ կենսակերպը ևս մեկ վտանգավոր սովորություն է, որը կապված է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկի հետ: Նույնիսկ եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ցանկալի է ժամանակ առ ժամանակ վեր կենալ և մարզվել, իսկ ազատ ժամանակ քայլել և սպորտով զբաղվել:

Տաք ուտելիքը

Չափից դուրս տաք ուտելիքը և տաք խմիչքները ևս որոշակի ռիսկեր են պարունակում: Համարվում է, որ շատ տաք ուտելիքը կապված է բերանի խոռոչի, կոկորդի,կերակրափողի և այլ օրգանների քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ:

Ծխելը

Իհարկե, բազմիցս լսել ենք ծխելու վնասակարության մասին: Սակայն այդ թեման շրջանցելն անհնար է: Ծխելը կապված է սրտանոթային մի շարք հիվանդությունների, ինչպես նաև թոքերի և միզապարկի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:

med.news.am