Որոշ երկրներում Instagram-ը կցուցադրի լինկեր դեպի World Health Organization-ի և առողջապահության նախարարությունների էջեր՝ հավաստի ինֆորմացիա ստանալու համար, հետևյալ նամակի հետ միասին․
«Help Prevent the Spread of Coronavirus: See the latest information from the World Health Organization so you can help prevent the spread of COVID-19. — Go to who.int».
Instagram-ի խոսնակը նշել է, որ այն կսկսի ցուցադրվել այն երկրներում, որոնց վրա նկատելի ազդեցություն է թողել կորոնավիրուսի տարածումը։
Instagram-ը նաև արգելում է օգտատերերին՝ որոնել COVID-19-ի հետ կապված էֆֆեկտներ, մինչ դրանք պատրաստված չլինեն օրինական առողջապահական կազմակերպությունների հետ համագործակցման արդյունքում։ Սա կարող է սահմանափակել ապատեղեկատվության տարածումնն ու սխալ կատակները կապված վիրուսի հետ։