Takprosto.cc կայքը գրում է, որ բանանը ոչ միայն շատ համեղ է, այլև օգտակար։ Այն կարող է ձեզ օգնել մի շարք խնդիրների դեպքում։
Դեպրեսիա

Բանանը հարուստ է տրիպտոֆանով, որն օգնում է թուլանալ և նպաստում է էմոցիոնալ բարենպաստ վիճակին։ Հենց այդ պատճառով էլ էմոցիոնալ բարդ պահերին բանանն ավելի օգտակար է, քան թխվածքները։
Գաստրիտ և այրոց

Այս քաղցր պտուղը հեռացնում է այրոցի նշանները, բարենպաստ ազդեցություն է ունենում որովայնի վրա։
Արյան ճնշում

Բանանը կալիումի հարուստ աղբյուր է՝ հիմնական նյութը, որն օգնում է նորմայի սահմաններում պահել արյան ճնշումը և սրտի աշխատանքը։
Ուղեղի աշխատանք

Բժիշկները խորհուրդ են տալիս բանանը ներառել այն անձանց սննդակարգի մեջ, ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով. բանանը խթանում է ուղեղի աշխատանքը և հեռացնում է անհանգստության նշանները, որոնք հաճախ խանգարում են կայացնել անհրաժեշտ որոշումը։
Նյութափոխանակություն

Բջջանյութի պարունակության շնորհիվ բանանը նորմալացնում է աղիների աշխատանքը։
Սեքսուալ հակումներ

Վիտամին B6-ը, որով հարուստ է բանանը, ինչպես նաև կալիումն ու մագնեզիումը չափազանց կարևոր են հորմոնների ձևավորման համար, որոնք պատասխանատու են սեքսուալ հակումների համար։ Բանանն օգնում է երջանիկ զգալ և թուլանալ։
Քաշի նվազեցում

100 գրամ բանանը պարունակում է մոտավորապես 90 կալորիա։ Եթե նախաճաշին բանան ուտեք կամ ավելացնեք վարսակի շիլային, կարող եք երկար ժամանակով հագեցածություն զգալ, իսկ ստացված ածխաջրերը կառուցվածքին չեն վնասի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը







