Ֆինլանդիան երեք տարի անընդմեջ գլխավորում է World Happiness Report-ի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ Ինչպես հաղորդում է World Happiness Report-ը, ցանկը կազմվում է ամեն տարի ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացման լուծումների ստորաբաժանման կողմից։
Դրանում գնահատվում է աշխարհի 156 երկիր և հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի սպասվող տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:
Ֆինլանդիայից բացի, ամենաերջանիկ երկրների տանյակում են նաև Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Լյուքսեմբուրգը և Ավստրիան։
Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը՝ 2 հորիզոնականով առաջ անցնելով հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից և 1 հորիզոնականով՝ Վրաստանից։
ԱՄՆ-ը 18-րդ տեղում է, Գերմանիան՝ 17-րդ, Ֆրանսիան՝ 23-րդ։ Ռուսաստանի Դաշնությունը զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը։