
Թեթև արտահայտված կորոնավիրուս ունեցող հիվանդները բուժվում են շուրջ 2 շաբաթի ընթացքում հիվանդության առաջին ախտանշանների դրսևորումից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում պատմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսից բուժված հիվանդին կարելի է դուրս գրել հիվանդանոցից կորոնավիրուսի երկու բացասական թեստից հետո, որոնց միջև ինտերվալը պետք է կազմի առնվազն 24 ժամ:
Նշենք, որ աշխարհում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 259 009 դեպք և դրա հետևանքով 10 544 մահ: Բուժվել է 89 922 պացիենտ: