
Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, միանալով «Մնա տանը» նախաձեռնությանը, առաջին անգամ իր մանուկ հանդիսատեսին ներկայացավ հեռահար ներկայացմամբ:
«Եթե հաշվի առնենք դիտումների քանակն ու տարածումը, կարող ենք ասել, որ «լեփ–լեցուն դահլիճ» էր: Սա շատ ուրախալի ու պարտավորեցնող է և լավ եղանակ` պարապուրդն արվեստով լցնելու»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը։
Նա նշեց, որ Գյումրու տիկնիկային թատրոնը, ամեն տարի տիկնիկային թատրոնի միջազգային օրը՝ մարտի 21-ը, նշում է ամենատարբեր ուշագրավ ձեռնարկներով և բեմադրություններով։ Հաշվի առնելով հանրապետությունում արտակարգ դրության սահմանափակումները, որոշել են այս անգամ էլ օնլայն ներկայացումով նշանավորել օրը։ Ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը»։