Քրիստինա Ասմուսի նոր, սադրիչ լուսանկարը քննադատության հերթական պոռթկումն է առաջացրել, գրում է Dni․ru-ին: Դերասանուհին Instagram-ում տեղադրել է մի լուսանկար, որտեղ պատկերված է թոփլես, կրում է բարձր գոտկատեղով բաց կապույտ ջինսե տաբատ եւ վարդագույն գլխարկ:
Ի պատասխան բարոյականության պահապանները եւ հեյթերները քննադատել են նրա կազմվածքը եւ հիշել «Տեքստ» ֆիլմի հայտնի բաց տեսարանը․
«Կազմվածքդ արդեն նորմալ տեսքի բեր, գնա մարզասրահ։ Նիհար ես, ինչպես փայտի կտորը», «Իսկ հետո համացանցում գրում են. «Ասմուսը մերկացել է, ուր նայում է Գարիկը», «Ձեր ինչին է հարկավոր հագուստը։ Ձեզ մերկ բոլորն ն տեսել», – արձագանքել են չարակամները։