
Netflix ընկերությունը ստեղծել է հիմնադրամ այն աշխատակիցներին օգնելու համար, որոնք տուժել են հեռուստատեսային եւ կինոարտադրանքի արտադրության դադարեցումից: Այս մասին հայտնում է ընկերության կայքը։
Ստեղծագործական անձնակազմին օգնության հիմնադրամի չափը կկազմի 100 մլն դոլար, ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կասեցված նախագծերի նկարահանող խմբերը կստանան նաեւ երկշաբաթյա վճարումներ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին շնորհվել է COVID-19 պաշտոնական անվանումը։