Այսօր կանայք շատ ավելի համարձակ են խոսում իրենց ու այն մասին, թե ինչ են ուզում հարաբերություններից ու տղամարդկանցից: Այնպես որ, վերջիններս պետք է իմանան, թե ինչ է ուզում կինը, ու փորձեն ավելի լավը դառնալ:
- Կանայք ավելի շատ էմոցիոնալ են, քան ռացիոնալ
Կինը միշտ գնում է իր սրտի հետևից, գործում նրա թելադրանքով, այլ ոչ գիտակցության: Նա հավատում է, որ ժամանակակից հասարակությունում մարդիկ չափից շատ են մտածում, բայց քիչ` զգում: Եվ նա ուզում է հավասարակշռել դա: Ժամանակակից կինը ոչ միշտ է ուզում, որ դու լուծես իր խնդիրները: Հարցն այն չէ, որ նա չի ուզում քո օգնությունը ստանալ, պարզապես նրա համար ավելի կարևոր է, որ դու իրեն հասկանաս: Նա ուզում է իմանալ, որ կա մեկը, ով պարզապես կարող է կարեկցել իրեն:
- Կանայք ստիպված են շատ բան հանդուրժել ու շատ բանի դիմանալ հայրիշխանական հասարակության մեջ
Նա ամեն օր բախվում է հայրիշխանական հասարակության առանձնահատկությունների հետ, որոնք դու առհասարակ կարող ես չնկատել: Լինելով կին` նա ինքնաբերաբար գտնվում է ոչ շահեկան իրավիճակում միայն պայմանավորված իր սեռային պատկանելությամբ, ինչքան էլ որ խոսեն տղամարդու և կնոջ իրավահավասարության մասին:
- Կանայք միաժամանակ խոցելի են և առողջ
Այո, նա կարող է անհավանականորեն ուժեղ ու դիմացկուն լինել: Բայց դա չի նշանակում, որ նա խոցելի չէ: Նա հասկանում է, որ խոցելիությունը կարևոր է մտերմիկ հարաբերություններում: Դրան գումարած` նա գիտի, որ խոցելիությունը թուլությանը հավասար բան չէ:
- Կանանց ժամանակ է պետք իրենց հարմարավետ զգալու համար
Նա չի կարող պարզապես ինքնաբերաբար իրեն թույլ տալ ներդաշնակ լինել քո անձի հետ։ Նա պետք է տեսնի, որ դու դրան արժանի ես։ Նա պետք է իմանա, որ դու արժանի ես իր ուշադրությանը։ Ահա թե ինչու նա սկզբում զգույշ կլինի։ Նա չի ուզում, որ քեզ ամեն ինչ չափազանց հեշտ տրվի։
- Կանայք ի բնե ռոմանտիկ են
Նույնիսկ, եթե ռոմանտիկան քեզ համար կարևոր չէ, անգամ, եթե կինն ասում է, որ իր համար կարևոր չէ դա, նա կգնահատի քո ռոմանտիկ արարքը: Ահա թե ինչու է քեզ անհրաժեշտ երբեք չմոռանալ այդ մասին: Դա ոչ միայն նրա ես-ի համար է կարևոր ու հանուն դրա է արվում, այլ՝ ի շահ ձեր հարաբերությունների:
- Կանայք հավասարություն են ուզում, բայց միևնույն ժամանակ՝ նրանք հոգատարության կարիք ունեն
Կինն ուզում է, որ դու իրեն վերաբերվես՝ որպես հավասարը հավասարին, ուզում է, որ հարաբերությունները գործընկերության նմանվեն: Բայց դա չի նշանակում, որ նրան դուր չի գալիս, երբ դու նրան երես ես տալիս ու հոգ տանում իր մասին: Նա նախկինի պես ուզում է մտնել քո թևի տակ ու իրեն անվտանգ զգալ:
- Կանայք խելագարներ չեն
Նույնիսկ, երբ դու չես հասկանում, թե կինն ինչ է անում կամ խոսում, դա չի նշանակում, որ նա խելագար է: Նա պարզապես խոսում է ի սրտե: Նա ուղղակի փորձում է լինել ազնիվ ու իսկական: Դա նշանակում է, որ նա իրեն չի ֆիլտրում: Նա ուզում է, որ դու իրեն տեսնես այնպիսին, ինչպիսին որ ինքն իրականում կա:
- Կանայք շատ ցավերի են դիմանում
Շատ տղամարդիկ մտածում են, որ կանայք պարզապես շատ զգայուն ու էմոցիոնալ են: Բայց կանայք իսկապես շատ ուժեղ ցավերի են դիմանում: Նա ստիպված է շատ ծանր բաների հետ բախվել: Եվ այնուամենայնիվ, կանգուն մնալ:
- Բոլոր կանայք միատեսակ չեն
Չի կարելի բոլորին ընդհանրացնել, նույնիսկ, եթե քեզ թվացել է, որ բոլոր կանայք միշտ միևնույն կերպ են իրենց պահում: Մենք բոլորս մարդիկ ենք, և մեզնից յուրաքանչյուրն իր անձի առանձնահատկություններն ու ուրույն բնավորությունն ունի: Չի կարելի մարդկանց խմբերի բաժանել ու դասակարգել` պարզապես ելնելով նրանց սեռից: Ոմանք պակաս զգայուն են, ուրիշներն էլ` ավելի ամբիցիոզ: Բոլոր մարդիկ տարբեր են: Պետք է ցանկացած կնոջ հարգել՝ որպես անհատականություն:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը