COVID-19. աստղերից ով է վարակվել վիրուսով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

COVID-19. աստղերից ով է վարակվել վիրուսով

Կորոնավիրուսը վախի մեջ է պահում ամբողջ աշխարհը։ Տասնյակ աստղեր արդեն մեկուսացած են։ Կատակը՝ կատակ, սակայն վարակը մի քանի ամսվա ընթացքում խախտել է միլիարդավոր մարդկանց սովորական կյանքը։ Քանի դեռ վարակի դեմ պատվաստանյութ չկա, մարդիկ կարող են հույսը դնել սեփական իմունիտետի վրա։ Մարտի 20-ի տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվն անցել է 210 հազարը։ Dni.ru-ն մի նյութում ներկայացրել է աստղերի, որոնք դեմ առ դեմ բախվել են վարակին։

Թոմ Հենքս եւ Ռիտա Ուիլսոն՝ 63 տարեկան

Մարտի 12-ին դերասանն Instagram-ի հետեւորդներին հայտնել է, որ ինքն ու կինն Ավստրալիա ճամփորդությունից հետո վառաողջ են եղել։ Վարակի վերաբերյալ թեստը դրական էր։ Զույգը հոսպիտալացվել էր, սակայն կարճ ժամանակ անց դուրս էր գրվել։

Տարիքի պատճառով Թոմ Հենքսն ու Ռիտա Ուիլսոնը ռիսկի խմբում են, քանի որ տարեցների մոտ հիվանդությունն առավել բարդ է ընթանում, եւ մեծանում է մահվան ելքի հավանականությունը։ Մեկ շաբաթ անց հիվանդներն իրեն ավելի լան են զգում, սակայն դեռ բողոքում են լուրջ հոգնածությունից։

Օլգա Կուրիլենկո՝ 40 տարեկան

«Բոնդի ընկերուհին» մարտի 16-ին Instagram-ի էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Դերասանուհին նշել է, որ ախտանշաններից առկա էին միայն ջերմությունն ու թուլությունը, իսկ հազ գրեթե չի եղել։ Դերասանուհին յուրահատուկ ոչ մի բուժում չի ստացել։

Քրիստոֆեր Հիվյու՝ 41 տարեկան

Մարտի 17-ին նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, Instagram-ի հետեւորդներին հայտնել է, որ իր ու ընտանիքի մոտ COVID-19 է ախտորոշվել։ Նա ընդգծել է, որ հիանալի առողջություն ունի, այդ պատճառով այն թեթեւ ձեւով է ընթանում։ Դերասանն ընտանիքի հետ մեկուսացել է տանը եւ վստահեցրել, որ կարանտինում այնքան կանցկացնի, որքան անհրաժեշտ կլինի։

Ռեյչել Մեթյու՝ 26 տարեկան

Ամերիկացի դերասանուհին մարտի 16-ին հետեւորդներին հայտնել է, որ կորոնավիրուսի թեստը դրական է։ Առաջին երեք օրերի ընթացքում նա ջերմություն է ունեցել, դողացել, ուժեղ թուլություն զգացել, շնչառության դժվարություններ են եղել, ինչպես նաեւ բացակայել է ախորժակը։ Մեկ շաբաթ անց նրա վիճակը լավացել է, սակայն Ռեյչել Մեթյուն մինչ այժմ բողոքում է ուժեղ հոգնածությունից, ինչպես եւ կորոնավիրուսով մյուս հիվանդները։

Ամբողջությամբ՝ style.news.am