Գիտնականը հերքել է ենթադրությունը՝ համաձայն որի՝ տաք եղանակը կնպաստի կորոնավիրուսի նահանջին
Այն ենթադրությունները, թե ցերկային ժամերին ջերմաստիճանի բարձրացումը և տաք եղանակը կարող են նպաստել կորոնավիրուսի տարածման դադարեցմանը, իրական չեն: Այդ մասին հայտնել է Ռուաստանի Գիտությունների ակադեմիայի ազգային տնտեսական կանխատեսման ինստիտուտի հասարակության առողջության կանխատեսման ու վերլուծության լաբորատորիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Ռեվիչը: «Կան որոշ ենթադրություններ, թե բարձր ջերմաստիճանի դեպքում կորոնավիրուսը կարող է նահանջել, սակայն սա ֆանտազիա է: Վիրուսը տարածվել է Ուհանից, որտեղ բավականին բարձր ջերմաստիճան է եղել դեկտեմբեր-հունվարի ամիսներին՝ մինչև 10 աստիճան: Եվ նման ջերմաստիճան է եղել, երբ վիրուսը սկսել է տարածվել»,- նշել է Ռեվիչը: