
Լեգենդար «Abbey Road Studios»-ն իր 89-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ փակվել է: Պատճառը՝ համավարակն է:
Ինչպես տեղեկանում ենք Ինստագրամից, այն փակ կլինի առաջիկա երեք շաբաթների ընթացքում:
Անվտանգության աշխատակիցները չեն լքի լեգենդար ստուդիայի տարածքը:
https://www.instagram.com/p/B-HR4wFh3L5/
Նշենք, որ «Abbey Road Studios»-ը հայտնի է նրանով, որ այդ ձայնագրման ստուդիայում են ստեղծվել 20-րդ դարի երաժշտական գլուխգործոցներ, ի դեմս՝ «Բիթլզ» քառյակի, «Փինք Ֆլոյդ» ռոք-խմբի, Ռեյ Չարլզի, Դեյվիդ Բոուիի, Էրիկ Քլեփթոնի, Ջիմի Հենդրիքսի, Սթինգի, Էլթոն Ջոնի, Ջորջ Մայքլի և այլոց: