«Շուտով 43 տարեկան կդառնամ, բայց դաժանորեն եմ հիշում այդ պատկերը». Լուիզա Ղամբարյանը՝ կարանտինին խստորեն հետևելու, սթրեսի մեջ չընկնելու իր բանաձևի և 1990-ականներից հիշողությունների մասին. tert.am
Advertisement 1000 x 90

«Շուտով 43 տարեկան կդառնամ, բայց դաժանորեն եմ հիշում այդ պատկերը». Լուիզա Ղամբարյանը՝ կարանտինին խստորեն հետևելու, սթրեսի մեջ չընկնելու իր բանաձևի և 1990-ականներից հիշողությունների մասին. tert.am

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը արտակարգ դրության այս օրերին կարևորում է ինքնամեկուսացման կանոնները ճիշտ պահելը։ Իրավիճակը բարդ է բոլորի համար, սակայն դերասանուհին գտել է այս ամենի արդյունքում սթրեսի մեջ չընկնելու իր բանաձևը, որի մասին խոսել է Tert.am Life-ի հետ։

Լուիզան ինքնամեկուսացումն ավելի վաղ էր սկսել։ «Քանի որ ես բժշկի հետ եմ ամուսնացած և ունեմ գիտակցություն սթափ որոշում կայացնելու համար, ավելի մեկուսացած էի դեռ առաջին դեպքի գրանցման ժամանակ, փորձում էի պահպանել այն կանոնները, որոնք այսօր հորդորում են պահել ամբողջ աշխարհում»,- ասաց նա ու հավելեց, որ կորոնավիրուսն այս պահին դեղամիջոցային բուժում չունի, դրա դեմ պայքարի միակ միջոցը կարանտինն է։

Դերասանուհին փորձում է խուճապի չմատնվել, սակայն խոստովանում է, որ վախը բնորոշ է յուրաքանչյուր մարդու։

«Չեմ կարծում՝ կա մեկը, որը չի վախենում։ Փորձելով խուճապի չմատնվել՝ հասկանում եմ, որ սա համաճարակ չէ, համավարակ է, որն ուժգնանում է ամբողջ աշխարհում։ Իհարկե, հասնելու է իր կուլիմինացիային և նահանջ ապրի, ինչը բնականոն է. աշխարհում սրա նախադեպերը եղել են՝ ժանտախտ, խոլերա և այլն։ Այս իրավիճակում յուրաքանչյուրս պիտի մի կողմ դնենք մեր իրավունքն ու պարտքի գիտակցմամբ ունենանք նույն մոտեցումը՝ մեկուսանանք, խնայենք մեր կողքին գտնվող տարեցներին, ինչու ոչ, հենց մեզ խնայենք։ Վախերը, սթրեսները, պետք է հաղթահարենք աղոթքներով, մեր ընտանիքներում դրական տրամադրություն պահելով՝ իրար հետ շփվելով, մարմնամարզությամբ զբաղվելով, համեղ պատրաստելով և ուտելով»,- ասաց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am