Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան, որը Լեւ Լեշչենկոյի եւ Իգոր Նիկոլաեւի հետ մասնակցել է, կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այս մասին նա հայտնել է Instagram-ում։
Արդյունքները պատրաստ կլինեն երեք օրից։ Մինչ հաղորդավարը գտնվում է ինքնամեկուսացման մեջ եւ կոչ է անում բոլորին հետեւել նրա օրինակին։
Մարտի կեսերին կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քույրը երեկույթ էր կազմակերպել իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ ռուս աստղեր, որոնք միմյանց ձեռք են սեղմել հանդիպման ժամանակ, գրկախառնվել եւ համբուրվել:
Որոշ ժամանակ անց Լեւ Լեշչենկոն դժգոհել է վատ ինքնազգացողությունից: Նրան տեղափոխել են երկկողմանի թոքաբորբով, իսկ ավելի ուշ անալիզները նրա մոտ հայտնաբերել են COVID-19: Այնուհետեւ թոքաբորբ է հայտնաբերվել Իգոր Նիկոլաեւի մոտ, նա նույնպես հանձնել է թեստը, արդյունքները դեռեըս հայտնի չեն:
Երեկույթին ներկա երգիչ Օլեգ Գազմանովը դեռ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Նախօրեին նա խոստովանել է, որ «սարսափով» է նայում երեկույթի կադրերը եւ բոլորին կոչ է արել ուշադիր լինել: