
Ռուսաստանի Օսեթիայի շրջանում հագուստի խանութներից մեկի սեփականատերերը գնորդներ ներգրավելու համար սկսել են անսովոր գովազդային արշավ: Հագուստ գնելիս հաճախորդին կնվիրեն մակարոնի կամ հնդկաձավարի մի տուփ, գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Հարգելի հաճախորդներ, որոնք չեն կարողացել հասնել առևտրի կենտրոններ այն պատճառվ, որ վախենում են կորոնավիրուսից կամ պարզապես իրենց ամբողջ գումարը ծախսել են սննդի վրա: Մի անհանգստացեք, մենք սպասում ենք ձեզ: Գնումներ կատարելու դեպքում կկարողանաք որպես նվեր ընտրել մեկ տուփ մակարոն կամ հնդկաձավար»,- գովազդային տեսանյութում ասել է խանութի մենեջերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը