«Պարզվում է, 1962թ-ին Տանզանիայում բռնկվել է ծիծաղի համաճարակ»
Advertisement 1000 x 90

«Պարզվում է, 1962թ-ին Տանզանիայում բռնկվել է ծիծաղի համաճարակ»

Պարզվում է, 1962թ-ին Տանզանիայում բռնկվել է ծիծաղի համաճարակ։ Աղջիկների դպրոցում 3 աշակերտներ սկսում են առանց առիթի անընդհատ ծիծաղել։ Կարճ ժամանակում դպրոցի 159 աշակերտներից 95-ը վարակվում է։ Մի քանի շաբաթ անց դպրոցը փակում են։ Բայց վարակը չի դադարում և տարածվում է այլ գյուղերում։ Վարակը տևում է 18 ամիս։ Փակվում է 14 դպրոց։ Վարակվածների թիվը հասնում է 1000-ի։ Մասնագետները երկու պատճառ են նշում։ Առաջին, երեխաները սթրեսի մեջ են ընկել։ Այդ թվականին տեղի է ունեցել անկախության հանրաքվե։ Երեխաները սթրեսի մեջ են ընկել այն գաղափարից, որ ծնողների և ուսուցիչների պահանջները խստացվելու են։ Թույլ, ցածր ստատուս ունեցող մարդիկ ծիծաղով են արձագանքում դժվար իրավիճակներում։ Հիշեցի դեպքեր, երբ մեծերի կողմից արված դիտողությանը, երեխաները ծիծաղով են պատասխանում։ «Տղա ջան, ես քեզ անպատվում եմ, դու բերանդ ես բացել»։ Մեկ այլ գիտնական էլ համարում է, որ այս համաճարակի պատճառը եղել է ընտանեկան և դպրոցական մոտեցումների խիստ տարբերությունը։ Դպրոցը, որում սկսվել է համաճարակը, եղել է միսիոներական։

Ասում են, միջնադարում եղել են նաև անընդհատ պարելու վիրուսներ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: