Ռեժիսոր Ուես Անդերսոնը պատմել է, թե ինչ ֆիլմեր է նայում կարանտինի ժամանակ
Advertisement 1000 x 90

Ռեժիսոր Ուես Անդերսոնը պատմել է, թե ինչ ֆիլմեր է նայում կարանտինի ժամանակ

«Criterion Collection»-ը նյույորքյան կազմակերպություն է, որը զբաղվում է դասական ֆիլմերի վերականգնմամբ և տարածմամբ։ Կազմակերպության արխիվում առկա են ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող ժապավեններ, այդպես էլ նեղ, արտհաուսային նմուշներ։ Criterion-ի մեծ երկրպագու է ժամանակակից ամերիկյան հեղինակային կինոյի կարևորագույն հեղինակ, սցենարիստ, հայտնի էսթետ և վիզուալ արվեստի մեծ երկրպագու Ուես Անդերսոնը։ Ռեժիսորը նամակ է գրել կազմակերպությանն ու պատմել, թե ինչ հին ֆիլմեր է հասցրել դիտել ինքնամեկուսացման շրջանում։

«Ռայմոն Բերնար», «Աննա Մարիա», որի սցենարը գրել է Անտուան դը Սենտ–Էքզյուպերին։ Երբեք չէի լսել այս ֆիլմի մասին»։

«Իսկ «Թշվառները» գլուխգործոց է։ Պաշտում եմ Հարի Բաուրին այս ֆիլմում»։

«Գումարած «Փայտե խաչերը»»։

«Բացի այդ երբեք չէի տեսել Արթուր Հիլերի «Քաղաքից դուրս»-ը։ Այս ֆիլմը հիանալի ժամանակի մեքենա է»։

«Վերանայում եմ Լուի Մալի վավերագրական ֆիլմերը։ Հատկապես՝ «Երջանկության ետևիցը»»։

«Քանի՞ անգամ կարող եմ նայել «Հրեշտակն իմ սեղանի շուրջ» ֆիլմը»։

p.s.

«Մեր բախտն անչափ բերել է, որ մեզ մշտապես հասանելի է այս կինեմատոգրաֆիկ Լուվրը»,– հայտնել է Անդերսոնը նամակում։

Ավելի մանրամասն՝ vnews.am