
Ռուսական շոու-բիզնեսի աստղերից յուրաքանչյուրը յուրովի է անցկացնում կարանտինը՝ հետեւելով սահմանված կանոններին։ Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լեւինան, արդեն որերորդ անգամ հրապարակումներ են անում, որ ճիշտ է դուրս չգալ տնից, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Նրանց դեպքում դա անհրաժեշտություն է՝ երկու հիանալի շներ, որոնց նրանք միասին են զբոսանքի տարել։ Ընդ որում, դեռ հարց է՝ ով ում է զբոսանքի հանել։
Ժաննա Լեւինան կարծում է, որ հենց շներն են իրեն ու ամուսնուն մաքուր օդի հանել։ «Առավոտից մեզ զբոսանքի հանեցին»,- այսպես է նա մեկնաբանել լուսանկարը։ Կարանտինում գտնվող շատ օգտատերեր, իհարկե, նրանց խնդրել են շներին տալ դուրս հանելու համար՝ նշելով, որ կենդանիներն այս կարանտինային շրջանում շատ պետք են։