Cluber-ը առանձնացրել է Կենդանակերպի երեք նշանների, որոնք երբեք չեն ձանձրացնում, և որոնց մենք սիրում ենք հետևյալ հատկանիշների համար.
Ջրհոս
Ջրհոսները օրիգինալ են, նրանց երևակայությունը դուրս է գալիս մեզ ծանոթ աշխարհի սահմաններից: Նրանց հետ շփումը միշտ զվարճալի է, քանի որ նրանք մեզ տեղափոխվում են մի աշխարհ, որի մասին մենք ոչինչ չգիտենք: Նրանք լրջանում են միայն այն ժամանակ, երբ ընկերները նրանց խորհուրդների կարիքն ունեն:
Առյուծ
Առյուծի կողքին դուք կունենաք ձանձրալի օրակարգից շեղվելու հնարավորություն: Առյուծները սիրում են կյանքը, մարդկանց և իրենց:
Երջանկության նրանց բաղադրատոմսը շատ պարզ է. առաջին հերթին նրանք բավարարում են իրենց անձնական ցանկությունները, իսկ հետո այլ մարդկանց ցանկությունները: Առյուծի ոգևորությունը վարակիչ է: Եթե սովորեք աչք փակել նրանց եսասիրության վրա, ապա նրանց կատակները ձեզ հմայիչ կթվան:
Կարիճ
Կարիճների նվիրվածությունը աննկարագրելի է: Կարիճները լավագույն ընկերներն են: Նրանք կպահեն ձեր բոլոր գաղտնիքները և հավատարիմ կմնան ձեզ մինչև վերջ:
Նրանց կողքին դուք կվայելեք երիտասարդությունը, քանի որ Կարիճները միշտ էլ լի են էներգիայով, անկախ նրանից, թե քանի տարեկան են: