Սիլվի Բարկովան և «Մերժվածը» սերիալի աստղերը` բոլիվուդյան նոր նախագծում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիլվի Բարկովան և «Մերժվածը» սերիալի աստղերը` բոլիվուդյան նոր նախագծում

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որն ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, այնտեղի հայտնի հեռուստասերիալներից մեկում նկարահանվելու առաջարկ է ստացել: Դերասանուհին արդեն վարժ տիրապետում է հնդկերենին, ինչն էլ օգնել է, որ միանգամից ընտրվի գլխավոր դերերից մեկի համար:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվին նշեց, որ իր խաղընկերները լինելու են «Մերժվածը» սերիալի աստղեր Թինա Դատան եւ Նանդիշ Սանդուն:

«Առայժմ չեմ կարող նշել, թե ինչ է այն կոչվելու, քանի որ նախագծի աշխատանքները դադարեցվել են՝ ելնելով ստեղծված իրավիճակից, եւ դեռեւս պարզ չէ, երբ կվերսկսենք»,- նշել է դերասանուհին` վստահություն հայտնելով, որ հեռուստաերիալը կցուցադրվի նաեւ Հայաստանում:

NEWS.am STYLE-ն ու Սիլվի Բարկովան շնորհավորում են բոլորիդ Ապրիլի 1-ը: Մաղթում ենք, որ, նույնիսկ, ամենադժվար օրերին ժպիտը չլքի ձեզ, քանի որ այն երկարացնում է կյանքը: Առողջություն եւ ծիծաղի շատ առիթներ…

Իսկ լուրն ապրիլմեկյան կատակ էր մեր եւ Սիլվիի կողմից:

style.news.am