Ի՞նչ եղանակի դեպքում կորոնավիրուսի տարածումը կարող է դանդաղել
Advertisement 1000 x 90

Ի՞նչ եղանակի դեպքում կորոնավիրուսի տարածումը կարող է դանդաղել

Արևային եղանակի դեպքում կորոնավիրուսի տարածումը կարող է դանդաղել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վիրուսային հիվանդությունների բուժման և կանխարգելման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Վիկուլովը m24.ru-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ նոր կորոնավիրուսը պահպանվում է նաև ցուրտ եղանակի դեպքում: Իսկ բարձր ջերմաստիճանը կարող է ազդել իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 861 113 և մահվան 42 385 դեպք, ապաքինվել է 178 560 պացիենտ: Նման տվյալներ է ներկայացնում worldometers.info/coronavirus/-ը:

med.news.am