«2003-ից Գարիկ Մարտիրոսյանը հայերի համար աշխատում է «հեռակա»». «Прожекторперисхилтон»-ը վերադարձել է օնլայն տարբերակով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«2003-ից Գարիկ Մարտիրոսյանը հայերի համար աշխատում է «հեռակա»». «Прожекторперисхилтон»-ը վերադարձել է օնլայն տարբերակով

2020թ.-ի ապրիլի 1-ին «Вечерний Ургант» հաղորդման թողարկման հյուրերն են դարձել այժմ արդեն գոյություն չունեցող «Прожекторперисхилтон» հաղորդման վարողները։ Ծիծաղի օրվա առիթով հատուկ թողարկմանն Իվան Ուրգանտին տեսակապով միացել են Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սվետլակովը։ Ալեքսանդր Ցեկալոն զրույցին չէր մասնակցում. նրան փոխարինում էր լուսանկարը։ Ուրգանտը կատակեց. «Սաշան մեզ հետ է, նա պարզապես Ամերիկայում է գտնվում, ուշացում 27 ժամ»։

Իվան Ուրգանտը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանն առաջինն էր, ով սկսել է զանգահարել բոլորին եւ զգուշացնել մոտեցող համավարակի մասին։ Կատակերգուն նկատել է, որ այդ ժամանակ նրան ոչ ոք չի հավատացել, քանի որ դա տեղի է ունեցել դեռ 2003թ.-ին։ «Հենց այդ ժամանակվանից դու բոլոր հայերի համար աշխատում ես «հեռակա»»,- կատակել է Սերգեյ Սվետլավոկը։

Հատուկ թողարկման ընթացքում հաղորդավարները քննարկել են վերջին նորությունները եւ պատմել ինքնամեկուսացման ընթացքում կյանքի մասին։ «Կատարվեց քո երազանքը՝ «Прожекторперисхилтон»-ը վարել առանց տաբատի»,- Սվետլակովի վերաբերյալ կատակեցին հաղորդավարները։ «Իրականում դա արդեն տեղի ունենցել է։ Այդ ժամանակ պարզապես ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Հյու Ջեքմանի վրա։ Չեն նկատել»,- պատասխանել է դերասանը։

Զրույցի ավարտին Ուրգանտը նշել է, որ «սարսափելի կարոտել է» իր գործընկերներին եւ իրեն «շատ է վշտացնում», որ չի կարող անձամբ հանդիպել համահաղորդավարներին եւ գրկել նրանց։

Հաղորդումը՝ այստեղ

style.news.am