Ինչպե՞ս պետք է հագուստը լվանալ կորոնավիրուսից պաշտպանվելու համար
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս պետք է հագուստը լվանալ կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Լվացքի մեքենայի հատուկ ռեժիմը կարող է ոչնչացնել հագուստի վրա եղած նոր կորոնավիրուսը: Այս մասին «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոտեխնոլոգիայի և վիրուսաբանության լաբորատորիայի ղեկավար, ՌԳԱ թղթակից անդամ Սերգեյ Նետեսովը:

Մասնագետի խոսքով՝ SARS-CoV և SARS-CoV-2 վիրուսների ապաակտիվացման ջերմաստիճանը միատեսակ է. վիրուսը Ցելսիուսի 60 աստիճանում չի գոյատևում, հատկապես եթե լվանալիս օգտագործվում է մակերեսային ակտիվ նյութերով լվացքի միջոց:

«Գենոմների միջև տարբերությունը ընդամենը 20 տոկոս է, իսկ վիրուսային մասնիկների ընդհանուր կառուցվածքը և սպիտակուցների լրակազմը միանման է: Բացի ջերմաստիճանից, անհրաժեշտ են ցանկացած լվացքի փոշու մեջ պարունակվող մակերեսային ակտիվ նյութեր: Այնպես որ, իմ կարծիքով, Ցելսիուսի 60 աստիճանի դեպքում անգամ կես ժամ տևողությամբ լվացքը հագուստն անվտանգ կդարձնի»,- ասել է մասնագետը:

Ալեքսեյ Կոսիգինի անվան Ռուսական պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղարվեստական տեքստիլի ամբիոնի վարիչ Իրինա Ռիբաուլինան իր հերթին նշել է, որ լվացքի այսպիսի ռեժիմին կարող են դիմանալ միայն բնական գործվածքից, օրինակ՝ վուշից և բամբակից պատրաստված իրերը: Իսկ որոշ սինթետիկ գործվածքներ այսպիսի բարձր ջերմաստիճանով լվանալու դեպքում կարող են փչանալ:

Կոստրոմայի պետական համալսարանի տենոլոգիայի և գործվածքի ու տրիկոտաժի նախագծման ամբիոնի վարիչ Մարինա Բագատիրյովան խորհուրդ է տալիս նուրբ գործվածքները լվանալ ավելի ցածր ջերմաստիճանի պայպաններում, իսկ հետո դրանք մշակել գոլորշիով:

Որոշ մասնագետներ նաև խորհուրդ են տալիս վարակված հագուստը 2-3 շաբաթ թողնել փակ փաթեթի մեջ, որի ընթացքում մակաբույծ վիրուսը, տիրոջ հետ չշփվելով, պետք է ոչնչանա: Սակայն գիտնականները սա դեռևս չեն հաստատել:

med.news.am