Կորոնավիրուսից պաշտպանվելով․ ինչպե՞ս ախտահանել սմարթֆոնը՝ առանց վնասելու
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից պաշտպանվելով․ ինչպե՞ս ախտահանել սմարթֆոնը՝ առանց վնասելու

Նոր կորոնավիրուսային հիվանդությունից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերն ու չդիպչել դեմքին։

Իսկ հեռախոսնե՞րը։ Չի կարելի մոռանալ, որ այսօր գրեթե յուրաքանչյուրս օրվա մեջ մասն անց է կացնում սմարթֆոնը ձեռքներին, եւ այ դրանք կարող են վարակի աղբյուր ու փոխանցող լինել։ Մասնագետներն ասում են՝ հեռախոսները կարող են 76 անգամ ավելի շատ բակտերիաներ պարունակել, քան զուգարանակոնքերը։

Մենք հեռախոսը պահում ենք ձեռքում, լվանում ենք ձեռքերն ու կրկին վերցնում հեռախոսը՝ դրա վրա առկա բակտերիաները կրկին ձեռքերի վրա տեղափոխելով։

Հետեւաբար, անչափ կարեւոր է հեռախոսի ախտահանումը։ Սակայն սմարթֆոնները զգայուն են, եւ պետք է ախտանալիս զգույշ լինել։ Ինչպե՞ս է պետք ախտահանել հեռախոսը, որպեսզի չվնասենք այն։

Նախ, հատկապես այս օրերին, հեռախոսն օգտագործելիս եւս պետք է սոցիալական հեռավորություն պահել։ Ձեր հեռախոսն ուրիշի ձեռքը մի տվել, եթե ինչ-որ բան եք ուզում ցույց տալ, կամ հեռվից ցույց տվել, կամ պարզապես ուղարկեք այն։

Իսկ հեռախոսն ախտահանելուց առաջ նախ այն պետք է անջատել, հանել ականջակալները եւ լիցքավորող սարքը։ Որպեսզի էկրանին քերծվածքներ չլինեն, օգտագործեք հատուկ կտորներ, որոնք նախատեսված են հեռախոս կամ թեկուզ օպտիկական ակնոցներ մաքրելու համար։

Կտորը կարող եք թրջել տաք օճառաջրի մեջ եւ այդպես մաքրել։ Կամ կարող եք գնել ու օգտագործել հատուկ լուծույթներ, որոնք նախատեսված են հեռախոսների, համակարգիչների սենսորային էկրանները մաքրելու համար։

Չի կարելի հեռախոսը մաքրել քիմիական նյութերով, օրինակ, ժավելաջրով կամ քլորով։ Դրանք իհարկե վարակները կսպանեն, բայց հեռախոսը եւս «ողջ չեն թողնի»։

Կարող եք թաց անձեռոցիկ եւս օգտագործել, սակայն դրանք վարակները լիովին չեն վերացնի։

Շատ ուշադիր եղեք, որպեսզի մաքրելիս ջուր չանցնի հեռախոսի մեջ դրա անցքերով։ Չի կարելի նաեւ հեռախոսը մտցնել մաքրող նյութերի մեջ կամ այդ նյութերը փչել հեռախոսի վրա։ Ավելի լավ է հատուկ նյութը լցնել կտորի վրա, նոր կտորով սրբել ու ախտահանել սմարթֆոնը։

Հեռախոսը պետք է ախտահանել օրական մի քանի անգամ։

Եւ իհարկե, գլխավորը՝ չմոռանալ լվանալ ձեռքերն ու աշխատել դեմքին չդիպչել։

bujinfo.am