Միրգն ու բանջարեղենը ճիշտ լվանալու կանոնները
Advertisement 1000 x 90

Միրգն ու բանջարեղենը ճիշտ լվանալու կանոնները

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կատարված հետազոտությունը փաստում է` շատերը միրգն ու բանջարեղենը սխալ են լվանում: Արդյունքում մանրէներն ու պարարտանյութերը մնում են կեղևի վրա:
Մասաչուսեթսի գիտնականները համեմատել են մրգի ու բանջարեղենի լվացման 3 տարբերակ.

1. հոսող ջրի տակ
2. քլորի լուծույթով
3. սոդայաջրով

Այս բոլոր տարբերակներից առավել արդյունավետ է ճանաչվել կերակրի սոդայով լուծույթը:
Մասնագետները նշում են, որ այն հիանալի մաքրում է սննդի արտաքին մակերեսը և
վերացնում է պեստիցիդներն ու թունաքիմիկատները:

ինչպե՞ս պատրաստել
1 ճ. գդալ կերակրի սոդա
ավելացնել 1,5 լիտր ջուր
խառնել

Խորհուրդ է տրվում միրգն ու բանջարեղենը սոդայի լուծույթի մեջ թողնել 12 րոպե, այնուհետև ցողել հոսող ջրի տակ: Եվ այդ ամենը պետք է անել ուտելուց անմիջապես առաջ:

bujinfo.am