Զավորոտնյուկը հիվանդության ընթացքում առաջին անգամ պատասխանել է իր հետևորդներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զավորոտնյուկը հիվանդության ընթացքում առաջին անգամ պատասխանել է իր հետևորդներին

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը երկարատև դադարից հետո առաջին անգամ Instagram-ում պատասխանել է իր հետևորդներին։ Երեկ դերասանուհու ծննդյան օրն էր, ընկերներն ու երկրպագուները նրա էջում բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ էին գրել։

Զավորոտնյուկն արդեն արձագանքել է դրանցից մի քանիսին։ Նա շնորհակալություն է հայտնել Դիմա Բիլանին, Դենիս Կլյավերին, Ելենա Բորշչովային ու շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներին։ Զավորոտնյուկին սատարելու համար բարեկամների ստեղծած էջով նա պատասխանել է նաև երգիչ Ստաս Միխայլովի կնոջը` Իննա Միխայլովային։

 

https://www.instagram.com/p/B-gRX5IH1eu/?utm_source=ig_embed

«Իննա, շատ շնորհակալ եմ Ձեզ ու Ստասին ուշադրության և այդքան ջերմ շնորհավորանքի համար։ Ինձ շատ հաճելի էր։ Ձեր Նաստյա», – գրել է դերասանուհին։ Դեռ հայտնի չէ` պատասխանները հենց Զավորոտնյուկն է գրել, թե նրա մտերիմները։