
Netflix սթրիմինգային ծառայությունը չեղյալ է հայտարարել «Վամպիրյան պատերազմներ» եւ «Հոկտեմբերի Լիգա» ֆանտաստիկ սերիալների նկարահանումները, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Երկու շոուներն էլ հասցրել են թողարկվել մեկական եթերաշրջանով։
«Վամպիրյան պատերազմների» գլխավոր հերոսը Իէն Սոմերհոլդերի կատարմամբ փորձում է դադարեցնել վամպիրների եւ մարդկանց դիմակայությունը: «Հոկտեմբերի լիգա»-ում դեռահաս երկվորյակները բացահայտում են, որ իրենց ծնողներն ունեն գաղտնի աշխատանք, նրանք հրեշների որս են անում: