Ի՞նչ մենք դեռևս չգիտենք կորոնավիրուսի մասին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մենք դեռևս չգիտենք կորոնավիրուսի մասին

Չնայած բազմաթիվ գիտնականներ այսօր զբաղվում են նոր կորոնավիրուսի ուսումնասիրմամբ, մի շարք հարցեր դեռևս մնում են անպատասխան։ Ահա դրանցից միայն մի քանիսը:

  1. Քանի մարդ է վարակվել COVID-19-ով

Աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն արդեն վաղուց գերազանցել է մեկ միլիոնը։ Սակայն կան նաև բազմաթիվ մարդիկ, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների և որոնք անգամ չեն կասկածում, որ վարակված են։ Այդպիսի քանի՞ մարդ կա։ Այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի։ Ավստրալիայի գլխավոր բժիշկ Բրենդան Մերֆին, օրինակ, համարում է, որ ներկայումս վարակվածների թիվը 5-10 անգամ գերազանցում է այսօրվա դրությամբ մեզ հայտնի թվին։

  1. Որքանո՞վ է կորոնավիրուստ մահացու

Կորոնավիրուսային վարակի մահացության մակարդակի մասին կան տարբեր տվյալներ։ Տվյալ պահին հայտնի է, որ մահանում է կորոնավիրուսով վարակված մարդկանց շուրջ 1 տոկոսը։ Սակայն եթե կա առանց ախտանշանների հիվանդների մեծ քանակություն, որոնք գրանցված չեն հիվանդության մասին վիճակագրական տվյալներում, ապա ստացվում է, որ իրականում մահացությունը շատ ավելի փոքր է։ Համաձայն The Lancet Infectious Diseases-ում հրապարակված հետազոտության՝ կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակը, ըստ ամենայնի, կազմում է շուրջ 0,66 տոկոս։

  1. Ի՞նչ դեր ունեն երեխաները կորոնավիրուսի տարածման հարցում

Համարվում է, որ երեխաների մոտ կորոնավիրուսի պատճառով բարդությունների հավանականությունը շատ փոքր է, սակայն չի բացառվում, որ երեխաները կարող են լինել վարակը փոխանցողներ։ Այսպես, թե այնպես, տվյալ պահին չկան ապացույցներ, որ երեխաները նշանակալի դեր են խաղում կորոնավիրուսի տարածման հարցում, չկան նաև ապացույցներ, որ երեխաները պաշտպանված են հիվանդություն հետևանքով առաջացող հետևանքներից։ Վերջերս Ֆրանսիայում, օրինակ, 16-ամյա աղջիկ է մահացել կորոնավիրուսից՝ չնայած նա առողջ էր և չուներ քրոնիկական հիվանդություններ։

  1. Կնահանջի՞ արդյոք կորոնավիրուսն ամռանը

Այդ հարցին դեռևս նույնպես պատասխան չկա։ Հարբուխն ու ՍՇՎՎ-ն ավելի հաճախ են տարածվում ձմռան ամիսներին, սակայն հայտնի չէ՝ կազդի արդյոք տաքացումը կորոնավիրուսի տարածման վրա։ Դեռևս հարկ է նշել, որ տաք երկրներում կորոնավիրուսն այսօր ևս տարածված է՝ չնայած, հնարավոր է, այն ավելի քիչ տարածում ունի, քան մյուս երկրներում։

med.news.am