Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե վարակված մարդը հազում է. այս դիմակների միջով վիրուսներն անցնում են: Այս մասին նշված է Annals of Internal Medicine-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Բժշկական դիմակներն այսօր շատ տարածված միջոց են օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների կանխարգելման համար: Բայց դրանք որքանո՞վ են արդյունավետ: Վերջերս գիտնականները պարզել են, որ վարակված մարդու արտաշնչած օդում դիմակները չեն անցկացնում կորոնավիրուսները և գրիպի վիրուսները: Բայց, ինչպես պարզվում է, դիմակներն արդյունավետ չեն, եթե վարակված մարդը հազում է:
Սեուլի Ուլսանի համալսարանի Բժշկական քոլեջի գիտնականները հետազոտել են COVID-19-ով 4 պացիենտի: Նրանցից յուրաքանչյուրին խնդրել են հազալ Պետրիի թասիկի վրա 5 անգամ՝ առանց դիմակի, վիրաբուժական դիմակով և բամբակե դիմակով: Մասնագետներն այնուհետև ստուգել են վիրուսների առկայությունը դիմակների ներքին և արտաքին մակերևույթին: Բոլոր 3 դեպքերում նրանք հայտնաբերել են SARS COV-2 նոր կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Այսպիսով, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դիմակների կրումը կարող է անարդյունավետ լինել COVID-19-ի կանխարգելման համար: