Դերասան Գրիգ Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ՝ Սոնա Եսայանի հետ ու ջերմ շնորհավորել նրա ծննդյան օրը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ «Ի՞նչ մաղթեմ քեզ: Ուզում եմ` ուղղակի միշտ ժպտաս ու լինես անհոգ: Ոչ մի խնդիր մի լուծի, պարզապես ուրախացի, ժպտա ու պարի: Ուրիշ ոչ մի բան… Մի մտածի ոչ մի դժվարության մասին` դրանց մասին ես կմտածեմ: Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ: Իսկ դու մենակ անհոգ ժպտա ու միշտ եղիր իմ կողքին: