Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-յան էջում, ուր պատասխանել է հետեւորդների հարցերին։
Երգչուհին մեկուսացված է Երեւանի հյուրանոցիցներից մեկում. նա ինքնաթիռով Երեւան էր վերադարձել Մոսկվայից եւ 14 օր կգտնվի կարանտինում։ Հարցին, թե առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե դուրս գար, ինչ կաներ, Անահիտ Սիմոնյանը պատասխանել է, որ գրկելու է որդուն ու բաց չի թողնելու։