
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իվետան պատկերված է ավտոմեքենայի կողիքն։ Նա ոճային հագուստ է կրում՝ գունավոր վերնազգեստ, կաշվե երկարաճիտ կոշիկներ։ Երգչուհին հավաքել է մազերը ու գեղեցիկ շպարով է։ Իվետան այս կերպարով հանդես է եկել իր ու Արա Մարտիրոսյանի նոր երգի («Полу я») հիման վրա նկարահանված տեսահոլովակում։ Մեկնաբանություններում նա հետեւորդների կարծիքն է հարցրել երգի մասին, իսկ վերջիններս նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Դուք, իհարկե, անհավանական գեղեցկուհի եք»։