Կորոնավիրուսի համավարակի պատճառով Պավել Պրիլուչնին եւ Ագաթա Մուցենիեցեն նույնիսկ բաժանումից հետո էին ստիպված մի տանն ապրել։ Սակայն նախօրերին՝ երեկոյան, Ագաթան կապի է դուրս եկել մայրիկի հեռախոսից եւ հայտնել, որ նախկին ամուսինը ծեծի է ենթարկել իրեն եւ հիմա երեխաների հետ դուրս է անում տնից։
«Համավարակը դժվարությամբ է տրվում, ես մայրիկիս հաշվից եմ օգտվում, քանի որ Պաշան վերցրել է իմ հեռախոսը, այն նետել փողոց։ Երեխաներին արցնունքների է հասցրել, ինձ վրա ձեռք բարձրացրել։ Նա ադեկվատ վիճակում չէ, համավարակին ընթացքում մեզ փողոց է անում, այնպես որ վաղը մենք բնակարան ենք գնում։ Ես չէի ցանկանում հանդուրժել այս ամենը, սակայն իմ միակ զենքը հրապարակայնությունն է։ Եթե ես հիմա չասեմ, հետո եւս կլռեն այդ մասին։ Նա խմում է, հավանաբար, տոքսինները փակել են նրա ուղեղը, եւ այսպես է ստացվել։ Ողջույն Ջիգանին, ինչպես ասում են։ Հույս ունեմ՝ կվերապրենք այս գիշերը»,- նշել է նա։