
Կորոնավիրուսի տարածման հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել Burning Man երաժշտության եւ արվեստի ամենամյա փառատոնը: Այս մասին հայտնել են շոուի կազմակերպիչները։
«Մենք բարդ որոշում ենք կայացրել․ 2020 թվականին չկառուցել Black Rock City-ն», – ասված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպիչները նաեւ հայտնել են, որ կվերադարձնեն ավելի վաղ ձեռք բերված տոմսերի գումարը: Նրանք նաեւ կոչ են արել միջոցների մի մասը նվիրաբերել Burning Man նախագծին աջակցելու համար։
Burning Man փառատոնը տեղի է ունենում ամեն տարի Բլեք Ռոք անապատում։ Այն սկսվում է օգոստոսի վերջին երկուշաբթի օրը եւ ավարտվում սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը: Միջոցառման ավարտին այրվում է մարդու հսկայական արձանը։