Instagram-ը նոր sticker է թողարկել Stories-ի համար՝ ցուցադրելու ինքնամեկուսացման կարևորությունը COVID-19-ի տարածումը կանխելու համար։
Ինչպես տեսնում եք այս screenshot-ում, նոր ‘#IStayHomeFor’ sticker-ը օգտատերերին հնարավորություն է տալիս՝ story-ի միջոցով նշել այն մարդկանց, ովքեր վարակվելու ավելի մեծ հավանականություն ունեն։
Ըստ հետազոտությունների՝ COVID-19-ը այնքան լուրջ վտանգ չի հասցնում երիտասարդների կյանքին, սակայն մեծահասակների համար այն կարող է մահացու լինել։ Այդ իսկ պատճառով, քանի որ Instagram-ի օգտատերերի տարիքային սահմանը հիմնականում 34-ն է, այն հնարավորություն է տալիս երիտասարդներին՝ այս կերպով տարածել և խրախուսել իրենց տարիքայինների պարտադիր ինքնամեկուսացումը։
Ավելի վաղ Instagram-ը նաև ավելացրել էր ‘Stay Home’ sticker-ը՝ Story-ների համար։