Համի ընկալումը փոխվում է՝ կախված սննդակարգից: Նման եզրակացության են եկել Սիդնեյի համալսարանի գիտնականները:
Eurek Alert-ի հաղորդմամբ՝ ուտելիքի համի ընկալումը կախված է նախկին փորձից:
Օրինակ, սննդակարգում շաքարի ավելցուկը ճնշում է քաղցր համի ընկալման սրությունը:
Ի դեպ, արհեստական քաղցրացուցիչները ակտիվացնում են նեյրոնային «քաղցի ուղին» և արդյունքում նպաստում սննդի օգտագործման մեծացումը, հատկապես ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետաների համադրության դեպքում: