Ո՞ր կենդանիների վրա կկարողանան փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Advertisement 1000 x 90

Ո՞ր կենդանիների վրա կկարողանան փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Կատուներն առավել զգայունակ են COVID-19-ի նկատմամբ, ուստի նրանք կարող են իդեալական կենդանի լինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար: Նման կարծիք են հայտնել ռուս վիրուսաբանները, գրում է «Իզվեստիա»-ն:

Չինաստանից փորձագետների մի շարք գիտական աշխատությունները ցույց են տվել, որ կատուներն իսկապես զգայունակ են կորոնավիրուսի նկատմամբ. SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմինների առկայության ստուգումը (սա վիրուս է, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը) ուհանյան կատուների մոտ պարզել է, որ հետազոտության մեջ ներգրավված կենդանիների 14.7 տոկոսը վարակված է կորոնավիրուսով:

Գիտնականների կարծիքով` կատուները կարող են վարակվել մարդկանցից, քանի որ վարակված կենդանիներն ավելի ու ավելի հաճախ են հանդիպում հիվանդ տերերի մոտ: Ընդ որում, կորոնավիրուսի փոխանցման հակառակ եղանակ պաշտոնապես չի գրանցվել:

Ըստ գիտնականների` կատուներին առավել հաճախ օգտագործում են նյարդաբանական հետազոտություններում, քանի որ նրանց նյարդային համակարգը բարդ է, բայց միեւնույն ժամանակ` կայուն:

Սակայն կատուների վրա պատվաստանյութերի փորձարկումները զգալիորեն թանկ կարժենան, քան մկների վրա փորձարկումները: Բացի այդ, մաքուր տվյալներով տնային կենդանիները, որոնք հարմար կլինեին աշխատանքի համար, շատ քիչ են, ընդգծում են փորձագետները:

med.news.am