Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, որպես դոնոր արյուն են հանձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար, հայտնում է Independent-ը։ Հնարավոր է՝ հիվանդությունից հետո նրանց արյան մեջ հակամարմինները կօգնեն լաբորատոր հետազոտություններում։
Մարտին հայտնի է դարձել, որ COVID-19-ի թեստերը զույգի դեպքում դրական են։ Հիմա նրանք արդեն առողջ են, Ավստրալիայից, ուր բուժում է անցել, վերադարձել են տուն՝ Լոս Անջելես, եւ բժիշկները կարծում են, որ նրանք վարակի նկատմամբ իմունիտետ ունեն։
Արյուն հանձնելու որոշման մասին Ռիտա Ոիլսոնն ավելի վաղ հայտնել էր CBS This Morning-ին տված հարցազրույցում. «Մեզ համար հետաքրքիր է իմանալ՝ արդյոք մեր համակարմինները կօգնե՞ն պատվաստանյութի մշաԿան հարցում եւ կարո՞ղ ենք արդյոք արյան պլազմա հանձնել»։
Նա նաեւ նկարագրել էր հիվանդության ընթացքը՝ նշելով, որ «իրեն շատ հոգնած է զգացել, ամեն ինչ ցավել է, եւ ինքը չէր ցանկանում, որ իրեն դիպչեին»։ Դերասանուհին հավելել էր, որ բարձր ջերմություն է ունեցել, ինչ-որ ժամանակ դադարել է զգալ հոտերն ու համերը։ Ընդ որում, Հենքսի ջերմությունն ավելի ցած էր, եւ նա չի կորցրել համերն ու հոտերը տարբերությունը կարողությունը։